Արմինֆո. Հայաստանի ութ հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀԿ-ից նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որում առաջարկում են բացատրություններ տալ հասարակայնությանը հուզող որոշ հարցերի: ԱրմԻնֆո-ին տրամադրված բաց նամակի տեքստում ասվում է.
«2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: ՀՀ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123):
Որպես ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես,
Ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջը:
Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը, գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ։ Այլապես, Սահմանադրության ապագա երաշխավորը, դեռևս պաշտոնը չստանձնած, արդեն իսկ հայտնվում է Սահմանադրությունը խախտողի կարգավիճակում։
վերոնշյալի հիման վրա պահանջում ենք Արմեն Սարգսյանից սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել՝
Բաց նամակի ներքո ստորագրել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը: