Արմինֆո. Բուլղարիան միշտ հստակ դիրքորոշում է ունեց ել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը` Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյ նի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Բուլղարիան միշտ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին՚, - ասել է Ռադևը: Նա ընդսմին հավելել է, որ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար կարևոր է երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որը հիմնված լիներ ոչ թե հույզերի, այլ իմաստության վրա: