Արմինֆո. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ղարաբաղյան հակամարտությա կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումն զգալի առաջընթաց է:
Այդ մասին ԵՄ-Ադրբեջան Համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մարտահրավեր է: Մենք ուզում ենք, որ կողմերը կատարեն շփման գծում լարվածության թուլացման և բանակցությունների արագացման մասին համաձայնութունները: Ստատուս-քվոն կայուն չէ: Հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծում գոյություն չունի: Հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան: ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին և առաջարկություններին»,- ասել է Մոհերինին: