Արմինֆո. Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական տարածքները չեն ազատագրվել՚: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` «Ենի Ազերբայջան՚ կուսակցության 6-րդ համագումարում իր ելույթում:
Այդ համատեքստում նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանը զերծ է մնում բոլոր տարածաշրջանային նախագծերին մասնակցությունից: Ադրբեջանի ղեկավարը
հերթական անգամ սպառնացել է, որ Բաքուն երբեք թույլ չի տա երկրորդ հայկական պետության «ստեղծում՚ Լեռնային Ղարաբաղում: Ալիևհը հավաստիացրել է, որ վերադարձը «պատգմական տարածքներ՚ երկրի քաղաքական և ռազմավարական նպատակն է, սակայն, չգիտես ինչու, մոռացել է հիշեցնել, որ ադրբեջանական պետականությունն ստեղծվել է ընդամենը 100 տարի առաջ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՚, - եզրափակել է նա: