Արմինֆո. Արցախի ժողովուրդը սեփական ճակատագիր ընտրելու լիակատար իրավունք ունի: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը` Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
Բումանը նաև ընդգծել է փաստը, որ Հայաստանի անկախությունը հռչակվել է ազգամիջյան լուրջ հակամարտության ժամանակ, երբ բախվել են ինչպես տարածքային իրավունքի, այնպես էլ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերը: «Այդ հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների շրջանակում` հաշվի առնելով ՄԱԿ կոնվենցիաները, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ համատեղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու սեփական ճակատագիրը` ինչպես և մյուս բոլոր ժողովուրդները: Միայն այդպես կարելի է հասնել խաղաղության և կայունության՚, - նշել է Բումանը:
Նա հիշեցրել է, որ 2013 թվականին Շվեյցարիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հույս հայտնելով, որ նման ոճրագործություններն ապագայում չեն կրկնվի: Սակայն, ինչպես նշել է խոսնակը, չափազանց կարևուր է այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ էր առանց որևէ նախապայմանի ստորագրել հայ- թուրքական արձանագրությունները: «Շվեյցարիան կարող է միայն ափսոսել, որ այդ արձանագրություններն այդպես էլ ուժի մեջ չեն մտել, սակայն, վստահ եմ, որ խաղաղ բանակցությունների և քննարկումների
ճանապարհով հնարավոր է հասնել փոխըմբռնման՚, - հայտարարել է Բումանը: Ընդ որում, նա շեշտադրում է կատարել այն փաստին, որ, չնայած Հայաստանի սահմանների շրջափակմանը, հանրապետությունն աճի զգալի տեմպեր է արձանագրում: Պատասխանելով այն հարցին, թե ինպես է գնահատում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը, Բումանը հայտարարել է, որ Շվեյցարիան երբեք չի միջամտում այլ պետությունների գործերին:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն, իր հերթին, նշել է, որ այսօր քննարկված կարևորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն էր: «Հայաստանը միշտ հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարության ներքո՚, - նշել է Բաբլոյանը: Նա նշել է, որ հայկական կողմի համար այդ հարցում առաջնայինը մարդու իրավունքների, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանումն է: Բաբլոյանը բարձր է
գնահատել այն փաստը, որ շվեյցարիան ոչ միայն 2013 թվականին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլև պատիժ է սահմանել դրա ժխտման համար: Խոսնակը նաև նշել է, որ հայ-շվեցարական հարաբերությունների զարգացման համար լրացուցիչ խթան են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Երևանում և Հայաստանի ու Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Այսօր Շվեյցարիայի պատվիրակությունն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և հարիգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Շվեյցարիայի խորհդարանի խոսնակը նաև ելույթ է ունեցել Ազգային ժողովի ամբիոնից, այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ: