Արմինֆո. Մարիանա Մկրտչյան: Փետրվարի 8-9- ը Երևան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահները: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, Երևան այցից առաջ միջնորդները փետրվարի 6-7- ին կլինեն Բաքվում: Նախատեսվում է նաև միջնորդների այցն Արցախ:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը նշել է, որ այցի շրջանակում կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ինտենսիվ և կառուցողական քննարկումները:
Միջնորդների տարածաշրջան այցի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հունվարի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Կրակովում կայացած հանդիպմանը: