Արմինֆո. Հայաստանի ապագա վարչապետը երկիրը կկառավարի Բաղրամյան-26- ից` պետության գործող ղեկավարի նստավայրից, իսկ ապագա նախագահն իր գործունեությունը
կիրակնացնի Մաշտոցի պողոտայում գտնվող Կառավարույթյան տնից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարույթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման նպատակն է, մասնավորապես, խուսափել «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով ամրագրված դրույթների հնարավոր կրկնություններից և կարգավորել այլ օրենքներով չկարգավորված դրույթները: Ինչպես նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը,
կարևոր նորամուծություններից է այն, որ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը դադարեցվում է միմիայն հանրային ֆինանսներից օգտվելու, հանրային պաշտոն զբաղեցնելու դեպքում:
Նրա ասելով, փաստաթղթում սահմանված են նախագահի, վարչապետի և ԱԺ խոսնակի համար պահուստային ֆոնդի չափերը. նախագահի համար այն կկազմի 75 մլն դրամ, վարչապեպտի համար` 150 մլն դրամ, ԱԺ խոսնակի համար` 50 մլն դրամ: Նախատեսված են հաստիքներ նախագահի և վարչապետի աշխատակազմերում աշխատանքի համար: Այսպես, նախագահի աշխատակազմում կաշխատի 180 մարդ, վարչապետի աշխատակազմում` 600:
Փաստաթղթի համաձայն, կառավարության ղեկավարին սպասարկման նպատակով հատվացվում է Երևանի Բաղրամյան-26 հասցեում գտնվող ծառայողական առանձնատունը` համապատասխան սպասարկմամբ (Ձորափի 74, 3-րդ մասնաշենք), Սևանի պետական ամառանոցը, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: ՀՀ վարչապետի առողջական վիճակին նետևելու նպատակով հատկացվում է
անձնական բժիշկ: Վարչապետի թույլտվությամբ հատուկ սարքավորված ինքնթիռից և ուղղաթիից կարող են օգտվել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նաև նշվում է, որ ԱԺ և ՍԴ ղեկավարները կունենան ծառայողական առանձնատուն Երևանում: Սակայն, վարչապետի որոշմամբ, այդ արտոնությունից կարող են օգտվել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագաը, պաշտոնաթող նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները հանրապետության օդանավակայաններում իրավուքն ունեն օգտվելու հատուկ սպասարկման սրահից:
Այդ արտգոնությունից օտվելու իրավունք ունեն նաև երկրի նախագահի և վարչապետի հրավերով Հայաստան ժամանող պատվիրակությունների անդամները: Առանձին դեպքերում այդ իրավունքից կարող են օգտվ ել նաև այլ անձինք` վարչապետի սահմանած կարգով:
Նախկին նախագահի գրասենյակի գործունեությունը ֆինանսավորվում է բյուջեի միջոցների հաշվին (աշխատակիցների թիվը չպետք է գերազանցի 3 հաստիքային միավորը): Պետական բյուջեն կֆինանսավորի նաև նախկին նախագահի արտասահման այցերը` 1 տարվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սահմնադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հնետո Հայաստանի նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը նախատեսվում է կրճատել ավելի քան երկու անգամ: 2018 թվականին նախագահի աշխատակազմի ծախսերի գումարը նախատեսվում է 2 մլրդ 381 մլն դրամի չափով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցնում է խորհրդարանականի: Հենց այդ ժամանակ լրանում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
Օրենքն ուժի մեջ է մտնում ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնամուտի օրը: Դրանով ուժը կորրցած է ճանաչվում 1996 թվականի մարտի 5-ին ընդունված «ՀՀ նախագահի պարգևատրման, սպասարկման և նրա անվտանգության ապահով ման մասին՚ օրենքը: