Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանումե խորագրով միջազգային համաժողովին: Նիստի օրակարգում ներառված անդրսահմանային շուկայում մրցակցության, ագրոարդյունաբերական համալիրում համագործակցության հետ կապված հարցեր: Բացի այդ, նախատեսվում է վերլուծել մակրոտնտեսական իրավիճակը ԵԱՏՄ անդամ պետություններում և փոխադարձ առևտրի վիճակը: