Արմինֆո. Սիրիայի կառավարությունը ոչնչով չի օգնում Աֆրինի խաղաղ
բնակչությանը` Թուրքիայի կողմից ռազմական ներխուժման պայմաններում:
Մինչդեռ, նախագահ Ասադը պետք է համաչափ քայլերով պատասխաներ Անկարայի ռազմական ագրեսիային: Հունվարի 30-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի քրդական համայնքից ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ
Կնյազ Հասանովը:
Պատգամավորը նաև նշել է, որ Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր ԻԼԻՊ-ը գերտերությունների աջակցությամբ պայքարում է քրդերի դեմ, որոնք ապրում են այդ տարածքում: Սակայն, նրա ասելով, քուրդ բնակչությունն ուժերի ներածին չափ դիմադրում է: Նա նաև ընդգծել է, որ, չնայմած թուրքական ուժերի գերակշռությանը, քրդերն արիաբար դիմադրում են: Նրա ասելով, Թուրքիայի ռազմական ագրեսիայի 11 օրերին քրդերը հարյուրից ավելի գերի են վերցրել, ոչնչացրել են շուրջ 15 տանկ: «Սակայն թուրքերն ունեն էական հաղթաթուղթ` օդուժ, ինչ չունեն քրդերը: Արդեն 11 օր թուրքական բանակն օդուժի օգնությամբ գնդակոծում է Աֆրինի խաղաղ բնակչությանը՚, - հայտարարել է Հսանովը, հավելելով, որ նույնիսկ այդ պայմաններում քուրդ բնակչությունը որոշել է չհեռանալ Աֆրինից և այն պաշտպանել մինչև արյան վերջին կաթիլը: ԱԺ քուրդ պատգամավորի
համոզմամբ, Էրդողանի այդ ոճրագործությունը հնարկավոր է գնահատել, բացառապես, որպես ցեղասպանություն:Նա նաև ափսոսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի քրդերը բարոյական աջակցությունից զատ չեն կարող այլ աջակցություն տրամադրել իրենց սիրիացի հայրենակիցներին:
Անդրադառնալով Սոչիում ընթացող «Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին՚` Հասանովը թերահավատություն է հայտնել դրա արդյունքների առնչությամբ: Նրա կարծիքով, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այդ միջոցառումից, քանի որ դրա մասնակիցներն այն երկրներն են, որոնք մինչ օրս մտահոգություն չեն հայտնել քրդերի նկատմամբ թուրքական ագրեսիայի առնչությամբ, այդ թվում` Ռուսաստանը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները դեկտեմբերի 22-ին Աստանայում պայմանավորվել էին հունվարի 29-30- ին Սոչիում «Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի՚ անցկացման շուրջ, որի ընթացքում խոսք է գնալլու Սիրիայի նոր սահմանադրության մշակման և դրա հիման վրա ՄԱԿ հովանու ներքո ընտրությունների անցկացման շուրջ: