Արմինֆո. Հայաստանը հավատարիմ էր Ցյուրիխյան արձանագրությունների կատարմանը, 10 տարի առաջ դրանց նախաձեռնությունցի ի վեր: Հունվարի 29-ին 2017 թվականի արդյունքների ամփոփման ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը հիշեցրել է, որ հայկական կողմը միշտ էլ հավատարիմ է եղել գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածություններին: «Ոչ թե Հայաստանը, այլ Թուրքիան հրաժարվեց կատարել ստորագրված արձանագրությունները: Վերջին տարիներին հասարակությունն ասում էր, որ «գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում»: Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում: Եվ այդ առումով, եթե կողմերից որևէ մեկին անհանգստցնում է իր իմիջը, ապա դա հաստատ Հայաստանը չէ», - ասել է
ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով հարցին, թե երբ օրակարգից կհանվեն հայ-թուրքական արձանագրությունները, Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը հայտնի կդառնա ՀՀ նախագահի կողմից սահմանված ժամանակային շրջանակներում:
Պատասխանելով հարցին, որ այսօր ՀՀ քաղաքացիների համար դժվարություններ կան Թուրքիայում, քանի որ չկան դիվանագիտական հարաբերություններ, Նալբանդյանը մեկ անգամ ևս հայտարարել է, որ դա հայկական կողմից մեղքով չէ, որ այսօր Թուրքիայի հետ չկան որևէ հարաբերություններ: Նրա խոսքերով, դիվանագիտական
հարաբերությունների բացակայությունը բարդացնում է ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես Թուրքիայի հայերին պատշաճ օգնություն ցուցաբերելու գործընթացը: Նա հավելել է, որ եթե լինեին հարաբերություններ, գործեին հյուպատոսական ծառայությունները, ապա ամեն աինչ ավելի հեշտ կլիներ, սակայն, չնայած այս ամենին, որ հայերեն կողմը յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքերում ջանքեր է գորչծադրում ժամանակին և համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
2017 թվականի երկրորդ կեսին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, 2018- ի գարունը Հայաստանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, քանի որ այդ ուղղությամբ բացակայում է որևէ դրական տեղաշարժը:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում: Սակայն, արձանագրությունները չվավերացվեցին Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, քանի որ Անկարան անընդհատ նախապայմաններ էր առաջադրում: Այս կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Եվ 2015 թ. փետրվարին դրանք հանվեցին խորհրդարանից: