Արմինֆո Այսօր «Եռաբլուր՚ զինվորական պանթեոնում հողին է հանձնվել
հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանի աճյունը:
Հայաստանի իշխանությունները տևական մտորումներից հետո, այնուամենայնիվ, թույլատրեցին Հացպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուրում՚` որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակցի: Հացպանյանի հուղարկավորությանը ներկա չեն եղել Հայաստանի կառավարող շրջանակների ներկայացուցիչներ, նրանք նաև ցավակցություն չեն հայտնել հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
Սարգիս Հացպանյանը նախորդ դարի 90-ական թվականներին տեղափոխվել էր Հայաստան` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի անկախության համար պայքարին: Նա Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր, հետագայում լայն գործունեություն էր ծավալել հանուն մարդու իրավունքների և ՀՀ քաղաքացիների ազատությունների պաշտպանության: Սարգիս Հացպանյաը տարատեսակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Լեռնային
Ղարաբաղում: Չնայած այդ հանգամանքին` նա երկար տարիներ ձգտել է Հայաստանի քաղաքացիության: 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո Հացպանյանը ձերբակալվել էր, բանտում 29 օր հացադուլ էր հայտարարել, ինչը, փորձագետների կարծիքով, հետագայում հանգեցրել է ծանր հիվանդության զարգացման:
Սարգիս Հացպանյանը տևական հիվանդությունից հետո հունվարի 20-ին մահացել է Ֆրանսիայում` կյանքի 56-րդ տարում: