Արմինֆո. Կառավարող ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցի և ԵԽԽՎ-ում նրա ելույթի հիմնական ուղերձները:
Ինչպես նշել է Շարմազանովը մամուլի ասուլիսում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը առաջինն էր, սակայն հանդիպման առաջին իսկ րոպեներից նրանց միջև հաստատվել է լիակատար փոխըմբռնում: Շարմազանովն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևոր և հուսալի գործընկեր է, և այդ երկրի հետ հարաբերություններն առաջնային են Երևանի համար: Փոխխոսնակը նաև ընդգգծել է, որ Սարգսյանի Ֆրանսիա այցի ընթացքում հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ՀՀ վարում է հայեցակարգային առումով ճիշտ արտաքին քաղաքականություն: «Սերժ Սարգսյանն իր այցի ընթացքում նշել է, որ Հայաստանին, լինելով ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի դաշնակից, հաջողվել է ստորագրել ԵՄ հետ գործընկերության շուրջ համաձայնագիր՚, - նշել է փոխխոսնակն, ընդգծելով այն փաստը, որ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, և Հայաստանն այդ ժամանակ կդառնա համաշխարհային քաղաքական կենտրոններից մեկը: Ինչպես նշել է Շարմազանովը, Հայաստանն այսուհետև էլ կզարգացնի ժողովրդավարությունը երկրում, և ֆրանսիական կողմը, իր հերթին, խոստաց ել է աջակցություն այդ ոլորտում:
Փոխխոսնակը հայտարարել է, որ վերջին ժամանակների կարևոր քաղաքական իրադարձություններից էր Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում: Ինչպես նշել է Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրել է Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հարցերը: Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը Եվրոպայի մաս է և լիովին ընդունում է եվրոպական արժեքները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: «Սերժ Սարգսյանն երեկ նշել է, որ Հայաստանի կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կոռուպցիայի դեմ պայքարն է: Մենք վերջին տարում հնարավորինն ենք արել այդ երևույթն արմատախիլ անելու համար, և որոշակի արդյունքի ենք հասել այդ բնագավառում, թեև, պետք է նշեմ, որ արդյունքն առայժմ բավարար չէ: Սակայն կոռուպցիա կա ոչ միայն ՀՀ-ում, այն գոյություն ունի, նույնիսկ, այնպիսի հեղինակավոր կառույցներում, ինչպես` ԵԽԽՎ-ն: Ոչ ոք ապահովագրված չէ այդ երևույթից: Մենք ամեն ջանք կգործադրենք այդ զազրելի երևույթն արմատախիլ անելու և Հայաստանը բարգավաճ դարձնելու նպատակով՚, - հայտարարել է պատգամավորը:
«Իհարկե, ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթում հիմնական շեշտադրումը եղել է ղարաբաղյան խնդրին: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ ժողովրդի պայքարը պայքար է հանուն մարդու իրավունքների, հանուն ինքնորոշման իրավունքի: Նման պայքարը չի կարող չպսակվել հաջողությամբ: ԼՂՀ բնակիչների խաղաղ պահանջներին Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները պատասխանել են Սումգայիթի ջարդով: Հայոց պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ չի կարելի կշեռքի մեկ նժարին դնել այնպիսի հանցագործությունը, ինչպես Սումգայիթի ջարդը, և ԼՂՀ բնակիչների խաղաղ պահանջը: Արցախի հարցը պայքար է հանուն ազատության, այլ ոչ թե` տարածքային՚, - նախագահի խոսքերն է վկայակոչել ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Պատգամավորը նաև հայտարարել է, որ, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, Հայաստանի նախագահը շոշափել է հայ-թուրքական արձանագրությունների հարցը և այն պատճառները, որոնց առնչույթյամբ դրանք չեն ստորագրվել: «Հայաստանի Հանրապետությունը վաղուց ողջ աշխարհին ցույց է տվել, որ պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ` առանց որևէ նախապայմանի: Մենք պատրաստ ենք գնալ միակողմանի զիջումների, իհարկե, մենք գիտակցում ենք մեր ներուժն ու Թուրքիայի ներուժը, սակայն դա նրան իրավունք չի տալիս մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով: Ցանկանում եմ նաև նշել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը պաշտպանել է 2016 թվականի ապրիլի ադրբեջանական ագրեսիան, ինչն արդեն շատ բանի մասին է խոսում՚, - եզրափակել է փոխխոսնակը:
Նշենք, որ այս շաբաթ կայացել է Հայաստանի ղեկավարի այցը Ֆրանսիա, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների և այլոց հնետ: Հայաստանի ղեկավարը նաև ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամբիոնից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ