Արմինֆո. Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-27- ը շրջանների զգալի մասում, 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 29-30- ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օդի ջերմաստիճանը 26-29- ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 25-ի ցերեկը, 26-27- ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-30- ը սպասվում է առանց տեղումների եղանակ: