Արմինֆո. Մարդկության գեղեցիկ կեսի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները կհանգստանան 4 օր` մարտի 8-11- ը ներառյալ: Հունվարի 25-ի նիստում Հայաստանի կառավարությունը ոչ աշխատանքային օր է հայտարարել 2018 թվականի մարտի 9-ը` մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օլրվա առթիվ:
Ինչպես նշել է Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, «Տոների և հիշարժան տարեթվերի մասին՚ օրենքին համապատասխան, մարտի 9-ի աշխատանքային օրը (ուրբաթ) տեղափոխվում է մարտի 17-ին (շաբաթ):