Արմինֆո. Թուրքիան հզոր պետութուն է, և մենք չենք կարող Հայաստանի ներուժը համեմատել Թուրքիայի Հանրապետության ներուժի հետ: Բայց դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմանների լեզվով խոսել մեզ հետ: Այդ մասին հունվարի 24-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ցյուրիխյան արձանագրություններում, որոնք կողմերը ստորագրել են 2009 թվականին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով, նախապայմանների մասին խոսք անգամ չի եղել: Բայց այժմ Թուրքիայի իշխանությունները կրկին հայտարարում են, որ պայմանավորվածություն ձեռքբերելու համար անհրաժեշտ է որոշակի քայլ կատարել:
Սարգսյանը նշել է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ նման օրինակներ չկան: Միաժամանակ նա հիշեցրել է, որ աշխարհում միակ երկիրը, որն աջակցել է 2016 թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, Թուրքիան էր: