Արմինֆո. Ընթացիկ տարվա աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաԺողովը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, L'Express-
ին հարցազրույցում հայտարարել է այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը երկար է պատրաստվել այդ միջոցառման կազմակերպմանը: «Դա կլինի խոշոր միջոցառում և ամբողջ աշխարհին Հայաստանը ներկայացնելու լավ հնարավորություն»,- նշել է նախագահը: Սարգսյանի խոսքով, Հայաստանը ամեն բան կանի, որպեսզի այդ համաժողովը հաջող ընթանա՝ հաշվի առնելով, որ աշխարհի պետությունների կեսը ներկա է գտնվելու այդ միջոցառմանը՝ հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով:
«Մեզ համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվական միություն է, այլ նաև՝ ընդհանուր արժեքներ, որոնց շուրջ զարգանում է մարդկությունը և որոնց նկատմամբ Հայաստանն ու
Ֆրանսիան ընդհանուր մոտեցում ունեն: Համաժողովի կարգախոսն է՝ Vivre ensemble («Ապրել
միասին»): Դա նշանակում է հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանք, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, իրավահավասարություն:
Այդ միջոցառմանշրջանակում տեղի կունենա նաև տնտեսական մեծ համաժողով, որը կմիավորի ֆրանսախոս գործարարներին և միջազգային տնտեսական մեծ ցանցի ստեղծման հիմք կհանդիսանա»,- ասել է Սարգսյանը: