Արմինֆո.«Ծառուկյան՚ դաշինքից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից անդրադառնալով այլատյացության և ռասիզմի հարցին կառույցի տարածքում, նշել է Ադրբեջանի քաղաքականության օրինակը:
Նա հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի գլխավոր թշնամին սփյուռքահայություն է և նրա ազդեցության տակ գտնվող քաղաքական գործիչները: Զոհրաբյանը հիշեցրել է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի այն հայտարարությունը, թե «կեղծիքն ու դավաճանությունը հայերի արյան մեջ է՚, և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ճառագայթային խնդիրների ինստիտուտի տնօրենի հայտարարությունը, ով առաջարկել է Հայաստանում 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ կազմակերպել` Մեծամորի ԱԷԿ սեյսմակայունությունն ստուգելու նպատակով: «Հասկանում եմ, որ եվրոպացի գործընկերների համար դժվար է ընկալել, որ հոգևոր առաջնորդը կարող է արյուն պահանջել, իսկ գիտնականը` երկրաշարժ կազմակերպել, սակայն հայատյացությունն Ադրբեջանի կրթական ծրագրի հիմքն է և հեքիաթների հիմնական մոտիվը՚, - եզրափեակել է Զոհրաբյանը: