Արմինֆո.«Էրեբունի՚ ռուսական ավիաբազայի «ՄիԳ-29՚ կործանիչները ուսումնամարզական թռիչքների ընթացքում մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ օբյեկտների ոչնչացման գործողությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այս տարի «ՄիԳ՚ օդաչուները կիրականացնեն ավելի քան 1000 ուսումնական և ուսումնամարտական թռիչք` ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի մարտական հերթապահության ընթացքում և մարտավարական զորավարժություններում գործարկվող սպառազինությունների գործնական կիրառմամբ: