Արմինֆո. Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո
Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն Անդրկովկասում չի փոխվի, համոզված է «Էխո Մոսկվիի՚ գլավոր խբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
«Իմ կարծիքով, Կովկասի և Անդրկովկասի նկատմամբ Պուտինի քաղաքականությունում ոչ մի նորութուն չի լինի: Պուտինի համար դա Ռուսաստանի շահերի ոլորտ է: Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Հայաստանին, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմակայանը: Ադրբեջանն ավելի բարդ պատմություն է, որն առնչվում է գազին և առանձին սուբյեկտների տնտեսական շահերին, նաև այն բանին, որ Ռուսաստանում վիկթխարի թվով
ադրբեջանցիներ են աշխատում՚, - ասել է Ալեքսեյ Վենեդիկտովը «Ամերիկայի ձայնի՚ հայկական ծառայության հետ հարցազրույցում:
Նա ընդսմին կարծում է, որ Պուտինը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայեցակարգը չի փոխի:Վենեդիկտովը համոզմունք է հայտնել, որ այդ իմաստով Ռուսաստանը կմնա ղարաբաղյան գործընթացի միջնորդ և հնարավորինը կանի, որպեսզի տարածաշրջանը լինի հանգիստ` սեփական քաղաքական և տնտեսական շահերի իրացման համար: «Դա Պուտինի հայեցակարգն է, որն ընտրություններից հետո չի փոխվի՚, - ամփոփել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները նշանակված են մարտի 18-ին: Հունվարի կեսին պետության ղեկավարի պաշտոնի համար ընտրարշավին մասնակցում է 17 թեկնածու: