Արմինֆո.Հայաստանը նոր սահմանադրություն է ստացել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Այդ մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացմանը հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Եթե կասկածում եք մեր նշանակության մեջ, նայեք իրողություններին. մենք համագործակցում ենք անդամ-պետությունների հետ, և մեր գործունեության օգուտն իրական է»,- ասել է Յագլանդը: Որպես իր գլխավորած կառույցի արդյունավետ գործունեության օրինակ՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է
Ռուսաստանում ՄԻԵԴ 500 վճիռների իրացումը, Վրաստանում, Լեհաստանում, Մոլդովայում, Հունգարիայում, Ուկրաինայում օրենքների շուրջ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները, ինչպես նաև Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անցկացումը: