Արմինֆո. Հանրապետության տարածքում հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27- ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օդի ջերմաստիճանը 24-26- ի գիշերը
կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27- ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: