Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայնության ղեկավար Իշխան Կարապետյանը չի ցանկացել մեկնաբանել Պաշտպանության նախարարությանը կարագի
փոխարեն մարգարինի մատակարարումների աղմկահարույց գործը, որի լաբորատոր հետազոտությունն անցկացրել են ՍԱՊԾ աշխատակիցները:
Նա նշել է, որ գործը գտնվում է Հայաստանի ԱԱԾ վարույթում, և դրա առնչությամբ մեկնաբանություն տալու լիազորություն ունի միայն այդ գերատեսչությույը, իսկ իրենց ծառայությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը: Կարապետյանը հավելել է, որ քանի դեռ մեղքն ապացուցված չէ, անհրաժեշտ է ելնել անմեղության կանխավարկածից:
Հիշեցնենք, որ ԱԱԾ վարույթում գտնվող վերը նշված գործը վերաբերում է ՊՆ-ին կարագի փոխարեն մարգարինի խոշոր խմբաքանակների մատակարարմանը, ինչի արդյունքում մատակարարն ապօրինի գերշահույթ է ստացել:
Ուշագրավ է, որ մատակարարված մթերքը լաբորատոր հետազոտություն էր անցել ՍԱՊԾ-ում, ինչի արդյունքում տրվել էր համապատասխան սերտիֆիկատ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, մատակարար ընկերությունների ղեկավարությունից զատ գործով անցնում են նաև ՍԱՊԾ լաբորատորիայի և ՊՆ արդեն նախկին աշխատակիցներ: