Արմինֆո. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներ Բեն Ռոսդն ու Սամանտա Փաուերը ներողություն են խնդրել այն բանի համար, որ Օբամայի վարչակազմը չի ճանաչել
Հայոց ցեղասպանությունը:
«Պոլիտիկո՚-ի հաղորդման համաձայն, Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Բեն Ռոդսը, մասնավորապես, հայտարարել է, որ դա եղել է սխալմունք: «Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը՚, - ասել է նա, հավելելով, որ վարչակազմը չափից դուրս մտահոգված էր այն առնչությամբ, որ կարող է վիրավորել Թուրքիային: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ նախկին
մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերն, ր հերթին, ներողություն է խնդրել, ափսոսանք հայտնելով, որ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիներին ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ափսոսում եմ, որ հիասթափեցրել ենք այդքան շատ ամերիկահայերի՚, - նշել է նա:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչեյ Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Այդուհանդերձ, նախագահի պաշտոնում եղած ժամանակ ոչ մի անգամ չի արտաբերել «ցեղասպանություն՚ բառը` այն փոխարինելով Մեծ եղեռն բառակապակցությամբ: