Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
մասնակցելու նպատակով:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):
Նշենք, որ նախորդ՝ 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի է ունեցել 2017 թ. հունվարի 17-20- ը շվեյցարական Դավոս քաղաքում: Չնայած այն բանին, որ հանդիպմանը հրավիրվում են բիզնեսի առաջատար ղեկավարներ , քաղաքական առաջնորդներ՝Հայաստանը համաժողովը բաց է թողել:
Մինչդեռ Վրաստանը և Ադրբեջանը ապահովել են իրենց մասնակցությունը համաժողովին՝
վարչապետերի և նախարարների մակարդակով: Հայաստան այդ ժամանակ չօգտվեց այդ կարևոր հարթակից՝ ներկայացնելու այնպիսի ծրագրեր, ինչպես՝ ՀԱԷԿ նոր բլոկի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Ինչպես այնուհետև լրագրողներին բացատրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարողացել մասնակցել ՀՏՖ աշխատանքին: