Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում
ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագբահի մամլո գրասենյակից, Հնայաստանի ղեկավբարը խնդրել է իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքները:
Հիշեցնենք, որ Հունվարի 18-ին Ղազախստանում այրված ավտոբուսում եղել է 55 ուղևոր և 2 վարորդ: Ուղևորներից 52-ն այրվել են: Ընդամենը 5 մարդու է հաջողվել դուրս գալ այրվող փոխադրամիջոցից: Այրված ավտոբուսի ուղևորները եղել են ուզբեկստանցիներ: