Արմինֆո. Թուրքիան կրկին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին սատարելու մասին:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Քահրամանը հայտարարել է, որ Անկարան Բաքվին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՚, - ընդգծել է նա: