Արմինֆո. Հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին հնարապետության տգարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունվարի 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունվարի 12-ի ցերեկը և 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերը հնարավոր են, 14-ի ցերեկը, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: