Արմինֆո. Հայաստանը 57-րդ տեղն է զբաղեցրել քաղաքական գործիչների հանդեպ քաղաքացիների վստահության մակարդակի WEF վարկանշային աղյուսակում` հավաքելով 3.2 միավոր:
Մինչդեռ հարևան Վրաստանն զբաղեցրել է 73-րդ տեղը` հավաքելով 2.3 միավոր: Տարածաշրջանում ամենից շատ իրենց քաղաքական գործիչներին վստահում են ադրբեջանցիները. Ադրբեջանը 20-րդ տեղն է զբաղեցրել WEF վարկանշային աղյուսակում` 4.7 միավորով:
Ռուսաստանն զբաղեցրել է 51-րդ դիրքը` 3.4 միավորով: Ամենից շատ իրենց քաղաքական գործիչներին վստահում են Սինգապուրում (6.4 միավոր), արաբական Միացյալ Էմիրություններում (6.3) և Նոր Զելանդիայում (6.1):