Արմինֆո.2018 թ. հունվարին Հայաստանը կունենա «Սևան» ազգային պարկի զարգացման պատրաստի ծրագիր: Դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Սևան» ազգային պարկի բարեփոխման և զարգացման հայեցակարգին:
Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փաստաթուղթն ամփոփում է Սևան ազգային պարկի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու խնդիրները: Հայեցակարգն առաջարկում է հնարավոր լուծում, այդ թվում նաև ինստիտուցիոնալ, օրենսդրական բարեփոխումներ, որոնք ուղղված են տեղանքի պատշաճ կառավարմանը և պաշտպանությանը: Ակնկալվում է ոչ միայն հարմարավետ ներդրումային միջավայրի ձևավորման միջոցով տնտեսական շահերի արդյունավետ առաջխաղացում, այլ նաև ազգային պարկի բնության բաղադրիչի պահպանում:
Ըստ նախարարի, համապատասխան ծրագիրը նախատեսվում է մշակել 2018 թվականի ընթացքում: Ծրագրի հիման վրա նախատեսվում է մշակել նաև «Սևան» ազգային պարկի բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, «հաշվի առնելով միջազգային փորձագետների կողմից կենսոլորտային համալիրի ուսումնասիրության արդյունքները»: Այնուամենայնիվ, ծրագիրը կներկայացվի հաջորդ տարվա հունվարի վերջին: Այդ հանձնարարությունը հնչեցրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: