Արմինֆո. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մի խումբ անհայտ անձինք ներխուժել են Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի և ավերածության են ենթարկել այն: Ինչպես հաղորդում է Al-Monitor-ը, վկայակոչելով եկեղեցու պահակին, կռաններով զինված անհայտ անձինք զգալի վնաս են պատճառել եկեղեցուն. քանդել են եկեղեցու զոհասեղանը, ոչնչացրել են սրբապատկերը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձավո արևելքում: Այն տարիներ շարունակ լքված վիճակում է եղել, սակայն 2011 թվականին, սփյուռքահայերի նվիրատվությունների շնորհիվ հավաքված շուրջ 700 հազար դոլարով եկեղեցին վերականգնվել էր, և դրա դռները կրկին բացվել էին ծխականների առջև:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտմբերին եկեղեցին կրկին ավերվել էր Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների (PKK) միջև բախումների ժամանակ: