Արմինֆո.Արդեն երեք օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը հացադուլ է հայտարարել, նրան տեղափոխել են հացադուլավորների խուցում:
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բիլյանի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, նրա պաշտանյալը պահանջում է, որպեսզի ինքը բժշկական զննման ենթարկվի բանտից դուրս, քաղաքացիական բուժհաստատությունում: Ֆանյանը նաև պահանջել է, որ Բիլյանին տեղափոխեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ ինքն ու նրա պաշտպանյալը գտնում են, որ այդ քրեակատարողական հաստատությունը չի ապահովում նույնիսկ նվազագույն կենսապայմաններ: «Իմ պաշտպանյալի հետ միասին խցում կա 13 մարդ, բոլորն էլ ծխում են, և այդ պայմանները պարզապես անհամատեղելի են նրա առողջական վիճակի հետ», - ասել է նա:-