Արմինֆո.Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը վրդովմունք է հայտել Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանի երկու թիկնապահների նկատմամբ մի քանի մեղադրական դատավճիռներից հրաժարվելու որոշման առնչությամբ` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատամ մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների գործով:
ԱՄՆ արդարադատությունը Թուրքիայի նախագահի թիկնապահների նկատմամբ մեղադրանքները մեղմացրել է վերջիններիս կողմից իրենց մեղքն ընդունելու դիմաց, ինչի արդյունքում նրանք դատապարտվել են մեկական տարի ազատազրկման: «Այդքան ծանր հանցանքի համար այդպիսի մեղմ դատավճիռն ապտակ է ԱՄՆ քաղաքացիներին, նրանց իրավունքներին և ազատություններին՚, - հայտարարել է Համփարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանի թեկնապահների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության արդյունքում տասնյակ մարդիկ էին տուժել: Փաստի առնչնությամբ հարուցվել էր քրեական գործ: Վերջնական դատավճիռն ԱՄՆ դատարանը կկայացնի 2018 թվականի մարտի 15-ին: