Արմինֆո.Հայաստանի հետ փոխհարաբերությունների համատեքստում ամենայն վստահությամբ կարող եմ հայտարարել, որ Թուրքիային իրականում հետաքրքրում է ոչ թե Արցախը, այլ՝ Ադրբեջանի էներգառեսուրսները և Բաքվի նկատմամն կայուն ազդեցության պահպանումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն՚ և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն՚, որոնք պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հրամանագիր ստորագրելով արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, փաստորեն, սառեցրեց այդ գործընթացը:
«Ավելին, Արցախին հարևան տարածաշրջանային տերություններից չճանաչված հանրապետության նկատմմաբ իրական հետաքրքրություն է ցուցաբերում ոչ այնքան Թուրքիան, որքան՝ Իրանը: Կարծում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Թուրքիայի ցանկանալուց կամ չցանկանալուց բացի, կա նաև Ադրբեջանի սկզբունքային կտրական դիրքորոշումը: Բաքուն պարբերաբար ամրապնդում է իր «դեմը» ունեցած հնարավորություններով և լծակներով, այդ թվում՝ սակագնային-էներգետիկ»,- ընդգծել է քաղաքագետը:
Սկակովը, մասնավորապես, հնարավոր չի համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տեղաշարժերը հենց հիմա՝ հաշվի առնելով Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շահագործշման միջոցով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցական կապը բարելավելու փորձերը:
Ըստ որում, քաղաքագետը հարաբերությունների կարգավորման հարցին Հայաստանի և Թուրքիայի վերադարձը համարում է միանգամայն հավանական: Ըստ նրա, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը կմնա ակտուալ, ողջ հարցը դրա համար անհրաժեշտ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ժամկետների մեջ է:
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր «2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու՚ Հայաստանի պատրաստակամության մասին, դա բացատրելով Անկարայի կողմից առաջ քաշած նախապայմաններով, որոնք հակասում են արձանագրությունների էությանը: Արդեն դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց հայ-թուրքական արձանագրություններին Անկարայի հավատարմության մասին` հայ գործընկերոջ հայտարարությունները որակելով «իրականությունը չարտացոլող և նպատակուղղված համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն՚: