Արմինֆո.Անկարան հանդես է գալիս Ադրբեջանի շահերը հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին: ԶԼՄ-ների հաղորդումների հանմաձայն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` Բաքվում Իրանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուն նաև հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի՚ համար և հայտարարիել, որ Երևանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի հարևան երկրների հետ: «Թուրքիան Հայաստանից պահանջում է զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Դրանից հետո հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի: Հայաստանի ներկայացուցիչների հայտարարություններն Անկարայի համար ոչինչ չեն նշանակում՚, - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: