Արմինֆո.Մինչև 2018 թվականի գարուն Անկարայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում սեփական դիրքորոշման վերանայումը քիչ հավանական է, կանխատեսում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Չեմ կարծում, թե Հայաստանի ղեկավարիության հայտարարությունը, ըստ որի, 2018 թվականի գարունը Հայաստանը կդիմավորի առանց արձանագրությունների խորհրդարանում, կարող է ազդեցություն գործել թուրք գործընկերների վրա: Թուրքերն սկսել են Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ուղիներ փնտրել արդեն ստորագրելով ցյուրիխյան արձանագրությունները: Խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջ քաշմանը` որպես նախապայման: Այդպիսով, Չավուշօղլուի վերջին հայտարարությունն իր մեջ ոչ մի նոր բան չի պարունակում, ամեն ինչ պարզ էր արդեն արձանագրություների ստորագրումից հետո՚, - հայտարարել է Սաֆրաստյանը:
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր «2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու՚ Հայաստանի պատրաստակամության մասին, դա բացատրելով Անկարայի կողմից առաջ քաշած նախապայմաններով, որոնք հակասում են արձանագրությունների էությանը: Արդեն դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց հայ-թուրքական արձանագրություններին Անկարայի հավատարմության մասին` հայ գործընկերոջ հայտարարությունները որակելով «իրականությունը չարտացոլող և նպատակուղղված համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն՚:
Թուրքագետի գնահատմամբ, հենց Թուրքիան է խուսափում ցյուրիխյան արձանագրություններից` պնդելով միաժամանակ հավատարմությունը հայ-թուրքական հարաբերութկունների կարգավորմանն ու ղարաբաղյան խնդրի չափազանց կարևոր նշանակությունը: Սաֆրաստյանը համոզված է, որ արձանագրությկունների վավերացումից Անկարայի հրաժարվելու մասին հայտնի է ողջ աշխարհին: Այդ լույսի ներքո` թուրքագետն իրականության նենգափոխում է համարում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները:
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայայստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն՚ և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն՚, որոնք պետք է խելամիտ ժամկետներում վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հրամանագիր ստորագրելով արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, փաստորեն, սառեցրեց այդ գործընթացը: