Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը լավատես է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի / ԵԱՏՄ/ շրջանակներում բարդությունների վերացման հարցում:
Դեռկտեմբերի 19-ին տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե ինչպես վերացնել բարդությունները, որոնց այսօր բախվել է ԵԱՏՄ-ն, մասնավորապես, հայտարարել է. «Հարցը բարդ է, բայց ես լավատես եմ: Կարծում եմ, որ բոլոր հարցերը միայնակ լուծել հնարավոր չէ: Հասլանալի է, որ մի շարք խնդիրներ են ծագում: Խնդիրներ կլինեն, բայց անհարժեշտ է լուծել դրանք: Կարծում եմ՝ որոշակի ժամանակ է պետք, միանգամից դրանք լուծել չես կարող»:
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման առաջին տարւմ բազմաթիվ խնդիրներ կային: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ն երիտասարդ ինտեգրացիոն միավորում է, և ինչ-որ ժամանակ կպահանջվի, որպեսզի բոլոր մեխանիզմները ճիշտ աշխատեն:
Խոսելով այն մասին, թե առաջիկա տարիներին հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում որ ուղղությունների վրա է շեշտը դրվելու՝ Վոլինկինն ասել է, որ դա առաջին հերթին գյուղատնտեսությունն է, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Նրա խոսքով, Հայաստանը գյուղատնտեսական մեծ ներուժ ունի, և հայկական արտադրանքը լայն ճանաչում է վայելում ռուսական շուկայում՝ իր բարձր որակի պատճառով: «Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, Հայաստանում կարելի է զարգացնել տուրիզմի ցանկացած տեսակ, բայց Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդիկ ենք, ովքեր հոգատար և ջերմ վերաբերմունք են ցուցաբերում: Առանցքային ոլորտ է նաև ՏՏ-ն, այդ ոլորտի մասնագետներին ճանաչում են ամբողջ աշխարհում»,- ասել է դեսպանը: