Արմինֆո.Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը Գտնվում է Երևանի և ԵՄ միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի ստվերում: Դեկտեմբերի 12-ին Երևանում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Նրա ասելով, այդ համաձայնագիրը համահունչ է եվրոպական կառույցների հանդեպ Երևանի ստանձնած ավելի բաց լինելու պարտավորություններին: «Այնպիսի երկրների համար, ինչպիսին է Հայաստանը, կարևոր է բաց լինել` բոլոր առումներով: Ուստի, ես կարծում եմ, որ 2018 թվականը Հայաստանի համար կարևոր է լինելու ճանաչելիության մակարդակի բարձրացման առումով: Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը, որում ընդգրկված է 84 պետություն, որոնցից շատերը, նույնիսկ, դեսպանություն չունեն Հայաստանում, նոր հնարավորություններ կբացի ՀՀ համար, նա կարող է նորովի ներկայանալ աշխարհին՚, - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24–ին Բրյուսելում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի հետ օդային տրանսպորտի շուրջ համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համապարփակ համաձայնագիրը
նպատակաուղղված Է Եվրոպայում միջազգային կապի որակի բարձրացմանը, բարձրիակկարգ սպասարկման ապահովմանը ուղևորներին ավելի լայն ընտրության հնարավորության տրամադրմանը: Համաձայնագիրը նաև նպատակաուղղված է ԵՄ ավիացիոն ինդուստրիայում մրցունակության բարձրացմանը: Այդ համաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի և ԵՄ 28 երկրների միջև կգործի ավելի ազատական ավիացիոն ռեժիմ, որից կօգտվեն Հայաստանի և ԵՄ երկրների ավիաընկերությունները: Հայաստանը կստանձնի նաև որոշակի պարտավորություններ` օրենսդրական փոփոխությունների և եվրոպական ստանդարտների պահպանման գծով: