Արմինֆո. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հերքում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջիկա նշանակման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
«Չնայած այն հանգամանքին, որ ընդամենը օրեր առաջ առիթ ունեցել եմ պաշտոնապես հերքել այն տեղեկատվությունը, թե իբր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դառնալու է Սահմամանադրական դատարանի նախագահ, սակայն որոշ լրատվամիջոցներ կրկին շրջանառության մեջ են դրել այս կեղծ լուրը: Այնուամենայնիվ, ստիպված եմ, կրկին անգամ պաշտոնապես հայտարարել, որ վերը նշված տեղեկատվությունը կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՀՎԿ մամլո խոսնակի հայտարարության մեջ: