Արմինֆո.Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության քոլեջը հանդես է եկել Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության և Հայաստանում զորքերի մասին զեկույցով:
Ըստ զեկույցի, տարածաշրջանում Մոսկվայի ռազմական դիրքի մոդելը բաղկացած է երկու բաղադրիչից, դա սահմանափակ մուտքի մեխանիզմների գործարկումն է, որոնք ներառում են ուժեղ և ինքնաբավ տեղական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, որը կարող է որսալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, ինչպես նաև մարտավարական և օպեռրատիվ հրթիռները (այդպիսի միջոցներ Ռուսաստանն ունի Գյումրիի բազայում, ինչպես նաև Էրեբունի ռազմա-օդային բազայում) և հարձակման համալիրների տեղաբաշխումը, որոնց հիմքը կազմում են «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռները, ինչպես նաև հարվածող օդային համակարգերը:
Քոլեջի փորձագետները համոզված են, որ Ռուսաստան օգտագործում է երեք «C» սկզբունքը` «С- Confrontation, Cooperation, Confusion» (Կոնֆրոնտացիա, Համագործակցություն, Խճճում), Հարավային Կովկասում վերաինտեգրվելու նպատակով: Նրանք հիշեցնում են, որ տարածաշրջանում կա երեք սառեցված հակամարտություն, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, որոնց կարգավորումը տեսանելի ապագայում չի սպասվում: «Ռուսաստանն այդ սկզբունքները կիրառում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Բաքվի և Երևանի նկատմամբ Ռուսաստանը հատուկ կիրառում է հավասարակշման համակարգ, միտումնավոր ուղարկելով հակասող քաղաքական ուղերձներ, զենք վաճառելով և քաղաքական ծածկույթ ապահովելով տարածաշրջանային անվտանգության մի շարք բարդ հարցերում: Եվ այս համալիր մանյովրի մեջ է Մոսկվայի ուժը և մեծ պոտենցիալը, կապված տարածաշրջանային ստատուս քվոն պահպանելու հետ», - գրում են Դաշինքի փորձագետները, այս համատեքստում ընդգծելով, որ հենց այստեղ է կայանում ՆԱՏՕ-ի բացթողումը, որը չունի նման գործիքներ:
Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանում Ռուսաստանի բաստիոնի ռազմավարական կարևորությունը կախված է «Իսկանդեր- M» հրթիռային համակարգերի տեղակայումից, որոնք, համալրված կլինեն «Իսկանդեր-K» հրթիռներով (ՆԱՏՕ-ի կողմից ռուսական P-500 թևավոր հրթիռների սխալ բնորոշումը), կարող են խախտել միջին և հեռու տարածության հրթիռների ոչնչացման մասին Պայմանագրի պահանջները:
Փորձագետները նշում են, որ Թուրքիայից կողմից ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի խոսելուց հետո Մոսկվան ավելացրեց Հայաստանում գտնվող 102-րդ ռազմակայանի թիվը: «Սակայն, բանից հետո, երբ ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվեցին, նույնիսկ այնքանով, որ Անկարան կարող է Մոսկվայից գնել S-400 համակարգեր, ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում չկրճատվեց: Ինչը պատահական չէ, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի հակասում են շատ ոլորտներում, սկսած Կենտրոնական Ասիայից և վերջացրած`Հարավային Կովկասով», - նշում են ՆԱՏՕ-ի փորձագետները, ովքեր նաև գտնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկն է այն խնդիրներից, որոնց շուրջ Անկարայի և Մոսկվայի միջև կարող է առաջանալ դիմակայություն:
Զեկույցում նաև նշվում է, որ անցյալ տարվա ապրիլին պատերազմը Լեռնային Ղարաբաղում փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, և Մոսկվայի կողմից Իսկանդերների մատակարումը Երևանին`պատահական չէր, այլ ուղղված էր ազդեցության լծակների պահպանմանը տարածաշրջանում:
Զեկույցում նաև նշվում է, որ Ռուսաստանի և Իրանի ու Ադրբեջանի միջև բարձր տեխնոլոգիական սպառազինության մատակարարման թեմայով գործարքները, ինչպիսիք են, օրինակ, S-300 և S-400 հակաօդային համալիրները, ոչ միայն Մոսկվայից կախվածության մեջ են դնում Անդրկովկասի երկրներին, այլ անուղղակիորեն ճնշում են գործադրել նաև Թուրքիայի վրա, որի հետ հենց այն պահին, բանակցություններ են ընթանում ռուսական ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգերի ձեռքբերման թեմայով, ինչը պակաս մտահոգություն և անհանգստություն չի առաջացնում ՆԱՏՕ-ում: