Արմինֆո. Իսրայելի, Ռուսաստանի, Իրանի և հենց Թուրքիայի նկատմամբ Էրդողանի քաղաքականության զիգզագները հանգեցրել են նրա հանդեպ վստահության մնացորդների կորստի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հրապարակախոս, հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:
«Եվ Թուրքիայի նախագահի քաղաքակության վերջին միտումները, հարևան Իրանի հետ մերձեցմանն ուղղված գիծը ոչ այլ ինչ են, եթե ոչ` Էդրչողանի այդպիսի մարտավարության հերթական քայլ: Այդ մարդը հաճախ ղեկավարվում է ավելի շատ զգացմունքներով, քան նախապես մշակված ռազմավարությամբ: Սա ասում եմ ափսոսանքով, սակայն նա իրոք ենթակա է իսլամիզիմի ազդեցությանը, իսկ «Արդարություն և զարգացում՚ կուսակցությունը ոչ վատ կապեր ունի «Մահմեդական եղբայրների՚ հետ՚, - ընդգծել է քաղաքագետը:
Նոյեմբերի 22-ին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը հատուկ կարևորություն ունի Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրներից յուրաքանչյուրի համար: Թուրքիայում Պուտին, Էրդողան, Ռոհանի հանդիպումը որակել են պատմական և մեծ հույսեր են կապում դրա արդյունքների հետ: Անկարայի իշխանությունները չափազանց վճռական են տրամադրված Սիրիայի հյուսիսում իրենց օգտին իրավիճակի բեկման հարցում:
Էսկինը չի կասկածում միջազգային գործերում և գլոբալ քաղաքականությունում Թուրքիայի կարգավիճակի ամրապնդման առնչությամբ Թուրքիայի նախագահի մտադրություններին: Ավելին, հենց Թուրքիայի կայսերական կարգավիճակը վերադարձնելու Էրդողանի ձգտումն է Իրանի հետ այդ երկրի դաշնակցային հարաբերութկունների բացակայության գրավականը: