Արմինֆո.ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը մեկնաբանել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
Դեկտեմբերի 1-ն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո Զաքարյանն այդ տեղեկատվությունը հաստատելու կամ հերքելու խնդրանքին ի պատասխան, մասնավորապես, հայտարարել է. «Հրամանագիրը կհրապարակվի՝ կիմանանք»: Ըստ որում, պաշտպանության փոխնախարարը հրաժարվել է որևէ մանրամասնություն հայտնել այդ առնչությամբ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ զբաղեցրած պաշտոններից ազատվելու են ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղակալներ Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը: