Արմինֆո.Ժողովրդագրության խնդիրը և արագ տեմպերով ծերացող բնակչությունը շարունակում են Հայաստանի հրատապ խնդիրներից մեկը մնալ: Այդ խնդիրը չի շրջանցել նաև Վայոց ձորի մարզին:
Ինչպես պատմել է Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության պետ Առուշան Ղազարյանը, 2011 թվականին մարզում բնակվել է 52,5 հազար մարդ, մինչդեռ այս տարի այդ թիվն արդեն կազմում է 50,3 հազար: «Միգրացիայի գագաթնակետը 2015-16 թթ. էր, երբ ամենաշատ թվով մարդիկ լքեցին մարզը: Այսօր մարզի գյուղական բնակչությունը կազմում է 32,7 հազար, իսկ քաղաքայինը՝ 17,6 հազար: Հատկանշական է, որ մարզում դիտվում է ոչ միայն արտաքին, այլ նաև՝ ներքին միգրացիա: Ըստ իմ դիտարկումների, եթե նախկինում դիտվում էր զանգվածային ուրբանիզացում, ապա այսօր հակառակ գործընթացն է: Շատերը տեղափոխվում են գյուղեր և, շնորհիվ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության, իրենց հանապազօրյա հացը վաստակում»,- ասել է Ղազարյանը:
Միաժամանակ նա առանձնացրել է մարզի կարևոր ծնդիրը՝ ժողովրդագրության խնդիրը: Նրա խոսքով, լուրջ արտագաղթի պատճառով այսօր մարզում բնակչության բնական աճը զրոյական մակարդակի վրա է գտնվում, մահացությունը գերազանցում է ծնելիությանը, այսինքն՝ մարզի բնակչությունն արագ տեմպերով ծերանում է: Հատկանաշական է, որ նման պատկեր դիտվում է հանրապետության բոլոր մարզերում: Ղազարյանը հայտնել է, որ այսօր մարզի բանկչության 9,7 %-ը մինչև 4 տարեկան երեխաներ են; 67,3 %-ը՝ 4 մինչև 65 տարեկան և, համապատասխանաբար, 13 %-ը՝ 65-ից բարձր քաղաքացիներ:
Մինչդեռ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ այսօր իր գլխավորած նախարարությունում մշակվում են նախագծեր, որոնք թույլ են տալիս հանրապետությա ժողովրդագրական իրավիճակը լուրջ կերպով դեպի լավը փոխել: «Իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ է ապահովել երեք կարևոր խնդիրների կատարում. առաջինը՝ հանրապետությունում ծնելիության բարձրացում, քանի որ մենք ունենք անհրաժեշտ պոտենցիալ և հարկավոր միայն վերացնել խոչընդոտող հանգամանքները, երկրորդ՝ ապահովել բնակչության մեխանիկական աճ: Հայաստանի նախագահը մեր արջև խնդիր է դրել բնակչության թվաքանակը կարճաժամկետ հեռանկարում հասցնել մինչև 4 մլն-ի: Եվ այսօր նախագծեր են մշակվում առաջադրված խնդիրը կատարելու համար: Եվ, վերջինը, Հյաաստանի բնակչության կյանքի որակի բարձրացումն է: Խորապես համոզված եմ, որ այդ երեք խնդիրների հաջող կատարումը թույլ կտա մեզ լրջագույն կերպով փոխել երկրում ժողովրդագրական ցուցանիշները»,- ասել է Ասատրյանը:
Նախարարի խոսքով, այսօր որդեծնական տարիքի մեկ կնոջ Հայաստանում բաժին է ընկնում 1.6 երեխա, մինչդեռ, այդ թիվը, հնարավոր է, հասցնել 2-ից մինչև 2.2 երեխայի: Ասատրյանը փաստել է, որմ ցավոք, այսօր բավական անմխիթարական պատկեր է Հայաստանի գյուղերում, և եթե նախկինում գյուղերում որդեծնական տարիքի մեկ կնոջ բաժին է ընկել 2.3 երեխա, այսօր այդ թիվն իջել է մինչև 1.5: Մինչդեռ քաղաքներում իրավիճակն ավելի հուսադրող է, համոզված է նախարարը, քանի որ եթե նախկինում մեկ կնոջ բաժին էր ընկնում 1.6 երեխա, այսօր այ թիվը կազմում է 1.65, և ոչ մեծ դրական դինամիկա կա: Ասատրյանը համոզված է, որ մարզերում համապատասխան նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում՝ աշխատատեղեր, մշտական եկամուտ, կարելի է 50 %-ով բարելավել ցուցանիշները: «Նախագծերից մեկը, որը կնպաստի ծնելիության աճին, երիտասարդ ընտանիքին մատչելի կացարանով ապահովումն է: Եվս մեկ ճանապարհ՝ մեր քաղաքացիների հայրենադարձությունն է: Բայց, ցավոք, նա չի կարողացել պարզաբանել, թե ինչպես է պետությունը պատրաստվում վերադարձնել արդեն հեռացած քաղաքացիներին ՝ առավելապես սոցիալական խնդիրների պատճառով:
Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ ծնելիության խթանման կարևորագույն գործոններից մեկը աշխատանքի, կայուն եկամուտների առկայությունը և երեխայի խնամքի հնարավորությունն է: Նրա խոսքով, այդ ուղղությամբ քայլերից մեկը պետության կողմից դայակի համար գումարի սուբսիդավորման մասին օրինագիծն է, որը խորհրդարանի հաստատման դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թ. հունվարի 1–ին, համաձայն որի՝ նրանց, ովքեր կցանկանան վերադառնալ աշխատանքի, պետությունն ամսական մինչև
55 հազար դրամ կվճարի՝ 18 հազարի փոխարեն: «Մենք կիրականացնենք նաև յուրաքնաչյուր մարզի, քաղաքի, համայնքի անձնագրավորում, ինչը թույլ կտա բացահայտել գոյություն ունեցող խմդիրները և նախանշել դրանց արագ լուծման ուղիները: Մեզ մտահոգում է նաև վերարտադրության խնդիրը, քանի որ, ցուցանիշների համաձայն, այսօր Հայաստանում սուր է դրված առաջին երեխայի ծնվելու հարցը: Ծատ զույգեր երկար տարիներ փորձում են հաղթահարել անպտղության խնդիրը: Եթե կարողանանք լուծել այդ հարցը, կկարողանանք մի քանի տասնյակ հազարով մեծացնել ծնելիությունը»,- ասել է նախարարը:
Մինչդեռ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքներ այցելությունները ցույց տվեցին, որ այսօր այդ գյուղերի ամենասուր խնդիրը նորմալ հաղորդակցությունների բացակայությունն է: 3-5 կմ հաղթահարելու համար գյուղացիները ստիպված են 40-ից մինչև մեկ ժամ ծախսել դրա համար: Նորմալ ճանապարհների բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում՝ սեփական արտադրանքի իրացման տեսակետից, քանի որ ապրանքի ինքնարժեքն ավելանում է մի քանի անգամ՝ քաղաք տեղափոխելու համար ծախսերի ավելացման պատճառով: Եվս մեկ խնդիր է նախադպրոցական կրթության, երեխաների զբաղվածության հարցը, ավագ դպրոց հաճախելու համար հարևան համայնք մեկնելու անհրաժեշտությունը: Զեդեա գյուղի բնակիչ Հասմիկ Ղազարյանը պատմել է, որ ճակատագրի բերումով 80-ական թթ. վերջին, սոցիալական ծանր պայմանների պատճառով, ծնողների հետ միասին Երևանից եկել է գյուղ: «Զեդեայում ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ: Նրանք ընտանիքով 1988 թվականին եկել են Նախիջևանից: Մենք ունենք երեք երեխա, և այսօր սուր է դրված հաղորդակցության խնդիրը, քանի որ աշակերտներն ստիպված են մեկնել Վայք՝ հաճախելու ավագ դպրոց: Մեր դպրոցի փակումը, որտեղ ընդամենը 11 աշակերտ է սովորում, , կհանգեցնի գյուղի մահացման, քանի որ որ ընտանիքը կհամաձայնի ապրել մի տեղ, որտեղ նույնիսկ դպրոց չկա: Բնականաբար, նրանք կնախընտրեն հեռանալ»,-գանգատվել Հասմիկը: Գյուղի բնակիչների հետ զրույցի ընթացքում ի հայտ է եկել ևս մեկ խնդիր՝ իշխանության հանդեպ վստահության բացակայությունը, երբ մարդ միայնակ է մնում սեփական խնդիրների հետ, և քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն վերացրել այդ կարևոր խնդիրը, ժողովրդագրական լուրջ փոփոխություններ սպասել չենք կարող:
Վայոց ձորի մարզ լրագրողների այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից (UNFPA), որն զբաղվում է զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներին ժողովրդագրական խնդիրների լուծման հարցում աջակցությամբ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ փոխգործակցությամբ: