Արմինֆո. Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին նախօրեին ստորագրված համաձայնագիրը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ համաձայնագրերի հետ շփոթել պետք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն:
Նոյեմբերի 24-ին Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում`Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին:
«Նախևառաջ, ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման հեռանկարի՝ մի շարք հանգամանքներով բացառման պատճառով: Առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքով: ԵԱՏՄ կանոնների խախտումը կհանգեցնի այդ կազմակերպությունից հեռացման: Հաշվի առնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական և քաղաքական ռիսկերը Հայաստանի համար՝ Երևանը երբեք դրան չի գնա: Այդ հանգամանքների պատճառով՝ ԵՄ և Հայաստանի միջև փոխգործակցությունը, նույնիսկ նոր համաձայնագրի հիման վրա, բավական հստակ կերպով սահմանափակված է:
Ըստ նրա, Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիրը սահմանում է ԵՄ հետ համագործակցության ուրվագծերը՝ չնախատեսելով եվրոպական տնտեսական և քաղաքական տարածությանը Հայաստանի ինտեգրման հարցերի իրականացում:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով։