Արմինֆո.Եվրամիությունը կարող է օգտակար լինել, սակայն կայունությունը պետք է սկսվի տանը, ինչին համաձայն են բոլոր կողմերը, «Արևելյան գործընկերության» բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքների համաձայն լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանն ստորագրել է Եվրամիության հետ համապարփակ և խորացված գործընկերության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրվել է Բրյուսելում`Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:Համաձայնագրի ներքո ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մագերինին: Փաստաթուղթն ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո վերջին երկու տարում մենք մեծ հաջողությունների ենք հասել ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Տանը կայունությունը նշանակում է աշխատանքի առկայություն, կրթության մատչելիություն, հզոր ազգային տնտեսության պայմաններում բարգավաճելու հնարավորություն: 2009 թվականից ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արևելյան գործընկերության» ողջ տարածաշրջանում փոքր բիզնեսին»,- ասել է Յունկերը:
Նշենք, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդեն դարձել է հանրության սեփականությունը: 357 էջանոց փաստաթղթում շեշտը դրված է Հայաստանում արդարության, ազատության և անվտանգության հաստատման և ամրապնդման; Սահմանադրության և դատական համակարգի բարեփոխման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վրա՝ Եվրամիության կողմից Հայաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման պայմանով։