Արմինֆո.Նոյեմբերի 23-ին կառավարության նիստում կայացված որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվել է դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Օրակարգում ներառված է 20 հարց, այդ թվում. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի դիմաց վարձատրության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխությունների ու լրացումների մասին օրինագիծը, «Սոցիալական աջակցության մասին՚, «Պետական նպաստների մասին՚, «Բաժնետիրական ընկերությունների մասին՚, «Նոտարի մասին՚, «Պետական տուրքի մասին՚, «Էներգախմայողության և վերականգնվող էներգետիկայի մասին՚, «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համաձայնության վերակնգնման մասին՚, Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլարի ռուսական պետական արտահանման վարկի տրամադրման շուրջ համաձայնագրի վավերացման մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխութունների մասին, ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխությունների մասին, «Պետական պարտքի մասին՚, «ՀՀ կենտրոնական բանկի մասին՚ օրենքում փոփոխությունների մասին օրինագծերը: