Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների եռակողմ հանդիպման ընթացքում կբարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հայտնում է «Haber- 7»-ը:
Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է նաև, որ Ռուսաստան նախորդ այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտությունը: «Պուտինն ասել է, որ կանի իրենից կախված ամեն բան՝ հարցը լուծելու համար: Ես կոչ եմ արել ավելի ուշադիր լինել 5 շրջանների վերադարձի հարցում, քանի որ տարածաշրջանում այդ հարցը կարող է լուծել Ռուսաստանը՝ Պուտինը: Այսօր, եթե հնարավորություն լինի, կրկին կբարձրացնեմ այդ հարցը»,- ասել է Էրդողանը: