Արմինֆո.Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղաշարժի ապահովմանն ու հանգուցալուծման որոնմանն աջակցությամբ: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում:
«Անշուշտ, իմ գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կխոսենք միջազգային կազմակերպութկուններում մեր փոխգործակցության մասին: Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամ, շահագրգռված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղաշարժի ապահովմանն ու հանգուցալուծման որոնմանն աջակցությամբ: Ձեզ հետ լիովին համաձայն ենք, որ հարկավոր է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՚, - հայտարարել է Լավրովը:
Ալիևն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանը չափազանց շահագրգռված է ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմամբ: