Արմինֆո.Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: «Իգլա-Սե կամ «Իգլա-Սուպերե նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը կարեւոր ձեռքբերումներից է:
Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս զինատեսակով: Այդ մասին «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հայտարարել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով, «Իգլա-Սե դյուրակիր զենիթահրթիռային համալիրների ձեռք բերված խմբաքանակը բավականին խոշոր է: «Լրահամալրումը զգալի է: Այն ապահովում է կրակի բավականին մեծ խտություն: Նաեւ այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ: «Իգլա-Սե-ը լավագույնն է իր դասի մեջ: Այն տարբերակում է զանազան տիպի խանգարումները, մարտական գլխիկը բավականին զգայուն է եւ կարող է հայտնաբերել նաեւ փոքր ջերմության աղբյուր հանդիսացող անօդաչու թռչող սարքերը: «Իգլա-Սե-ն օժտված է հրթիռի մեծ հեռահարությամբ եւ թիրախի խոցման մեծ հեռավորությամբ»,- ասել է նա:
Ավելի վաղ Մոսկվան արդեն Հայաստանին տրամադրել է 200 մլն վարկ՝ 10 տարի ժամկետով: Երևանն այդ միջոցներով ձեռք է բերում 9Կ58 «Սմերչե համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկե ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրսե հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մե համալիր, «Տիգրե զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլենե հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶե մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶե մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է նաև «Իսկանդեր» հրթիռային համալիր: 2018-2020 թթ. միջինժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ Հայաստանը նախատեսում է մինչև 2020 թ-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոլորտին հատկացվող ծախսերը: Երևանի նպատակը ռազմական ծախսերի մակարդակի բարձրացումն է` ՀՆԱ 4 տոկոսով: Այժմ Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ շուրջ 3,6 տոկոսը` շուրջ 450 մլն դոլար: