Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով Ռուսաստան, Քուվեյթ և Կատար այցերի արդյունքները, հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քնննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ռուսաստանն ազդեցութկուն ունի Հայաստանի նկատմամբ: Կան ավելի վաղ ընդունված որոշումներ` օկուպացված 7 շրջաններից 5-ի վերաբերյալ: Մենք նշել ենք այդ որոշումները կատարելու կարևորությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն, որքան ես հասկացա, նա առանձնապես հույսեր չի փայփայում: Հնարավոր է` դա պայմանավորված է կողմերի միջև հարաբերություններով՚, - ասել է Էրդողանը, հաղորդում է star.com.tr-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպում: Մամուլի համար ամփոփիչ հայտարարությունում երկու պետությունների ղեկավարներն այդ հարցի քննարկման մասին չէին հիշատակել: Ուշագրավ է, որ Սոչի թռչելուց առաջ Էրդողանը հաղորդել էր, որ ղարաբաղյան հարցը լինելու է Պուտինի հետ հանդիպման օրակարգում: