Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում` ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում: Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Խիկմետ Գաջիևի ասելով, բանակցությունները եղել են «կառուցողական և սուբստանտիվ բնույթի՚, որոշակի քննարկումներ են անցկացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների սեղանին եղած բոլոր առաջարկությունների շուրջ, և ադրբեջանական կողմը գոհ է քննարկումներից: «Հանդիպման ընթացքում առաջարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել դեկտեմբերի 7-8-ը Վիեննայում` ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: Ադրբեջանական կողմը համաձայնել է այդ առաջարկությանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում հաստատուն խաղաղության ու կայունության ապահովման համար Ադրբեջանական Հանրապետությունը միշտ պաշտպանում է սուբստանտիվ, տրամաբանական և որոշակի բանակցությունները՚, - ասել է Գաջիևը ԱՊԱ-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Մոսկվայում կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: